Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Շողեր Գրիգորյանը արդեն 2 տարի է՝ սպասում է, որ իր նորածին երեխայի՝ մահացած ծնվելու հետ կապված գործն ուղարկվի դատարան և մեղավորը կամ մեղավորները ստանան իրենց արժանի պատիժը։ 2023 թվականի հունվարի 7-ին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ծննդաբերության ժամանակ մահացել է նրա նորածին մոտ 6 կգ քաշով պտուղը, ինչի միակ մեղավորը կինը համարում է բժիշկ Արսեն Սարգսյանին, ով որոշել է, որ պետք է բնական ճանապարհով լույս աշխարհ գա պտուղը, այլ ոչ կեսարյան հատումով։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում կինը նշեց․ «Հղիության ընթացքում անցել եմ բոլոր ստուգումները և ոչ մի խնդիր չի եղել։ Երկրորդ հղիությունս էր, առաջինը լույս աշխարհ էր եկել բնական ճանապարհով, սակայն երկրորդի դեպքում ինձ հսկող գինեկոլոգը ասեց, որ պետք է կեսարյան հատում արվի, քանի որ պտուղը մեծ էր՝ մոտ 6 կգ։ Երբ արդեն տեղափոխվեցի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, չգիտես՝ ինչու, որոշեցին, որ բնական ճանապարհով էլ կարող է լույս աշխարհ գալ, պարզաբանելով, որ ես գեր եմ ու կեսարյանից հետո կարերը չի կպնի։ Այդպես ինձ ողջ ծննդաբերության ժամանակ տանջեցին, վերջում էլ ասեցին, որ երեխան խեղդվել է։ Կեսարյանից հրաժարվելու որոշումը կայացրել էր Արսեն Սարգսյանը, ով էլ մեղավորներից մեկն է իմ երեխայի մահվան մեջ։ Դիմեցինք ոստիկանություն, գործը ուղարկեցին քննչական ու արդեն երկու տարի է՝ «սայլը տեղից չի շարժվում»։ Վերջերս էլ իմացանք, որ քննիչին փոխել են։ Չգիտենք էլ ում դիմենք, որ վերջապես այս գործը ուղարկվի դատարան ու մեղավորը կամ մեղավորները իրենց արժանի պատիժը ստանան»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Լրահոս
Ինչ են հայտարարագրել ապագա դեսպանն ու նրա ծնողները
22
Օգոստոս,
2025 23:32
Մ-20 ԱԱ․ Յուրիկ Մխիթարյանը պարտվեց եզրափակիչում
22
Օգոստոս,
2025 23:13
«Նիկոլի օրը օր չի՝ առանց ստի»․ Ռուբեն Մխիթարյան
22
Օգոստոս,
2025 22:59
Մի քանի ինտենսիվ դատերից հետո «Սրբազան պայքարի» գործով դատավարությունը կշարունակվի 2 շաբաթից
22
Օգոստոս,
2025 22:37
Կադաստրի կոմիտեի պաշտոնյայի են ձերբակալել՝ կաշառքի գործով
22
Օգոստոս,
2025 22:05
Վտանգված է մեր Հռչակագիրը, շուտով թիվ 1 ահաբեկիչն այն դուրս կդնի Սահմանադրությունից
22
Օգոստոս,
2025 21:49
Վիճաբանություն՝ Արզական գյուղում. բժիշկները պայքարում են 25-ամյա երկու տղաների կյանքի համար
22
Օգոստոս,
2025 21:33
Հայկ Հովհաննիսյա՛ն, Ձեր ձեռքն արդարի արյան մեջ է․ Բագրատ Սրբազան
22
Օգոստոս,
2025 21:12
Այս իշխանության առաջին թշնամին երկրին ծառայություն մատուցած մարդն է․ Աբրահամյան
22
Օգոստոս,
2025 20:51
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «Սրբազան պայքարի» գործով դատավարությանն ...