Էջմիածնի Քիմիկների զորամասից գույքի հափշտակության գործով չորս մեղադրյալ կա․ նոր մանրամասներ


Էջմիածնի Քիմիկների զորամասից գույքի հափշտակության գործով չորս մեղադրյալ կա․ նոր մանրամասներ
Նոյեմբեր 3 15:21 2025

Էջմիածնի Քիմիկների զորամասից խոշոր չափերով գույքի հափշտակության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում մեղադրանքներ են ներկայացվել չորս անձանց, այդ թվում՝ ՊՆ ծառայողների։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

 

Մյուս մեղադրյալների նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ։

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Էջմիածնի քիմիկների զորամասում, ինչին հաջորդել են ձերբակալություններ։

 

«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ ձերբակալվածների շրջանում բարձրաստիճան ծառայողներ չկան։