Շարունակվում են Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունները:
Ինչպես հայտնում են Հայաստանի ծանրամարտի Ֆեդերացիայից, 79 կգ քաշային ծանրորդների մրցման պոկում վարժությունում Նարեկ Մկրտչյանը այսօր հաջորդաբար բարձրացրեց 145 կգ ու 150 կգ: Այս ձևում նա 4-րդն է:
Հրում վարժության առաջին մոտեցմամբ` բարձրացնելով 185 կգ, Մկրտչյանը սահմանեց երկամարտի Եվրոպայի ռեկորդ: Այս վարժությունում նա բարձրացրեց նաև 188 կգ: Այս ձևում Մկրտչյանը երկրորդն է:
Երկամարտի 338 կգ արդյունքով` Նարեկ Մկրտչյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր է:

 
										 









