Հայաստանն իր կարիքներին համապատասխան շարունակելու է բարեփոխումները, այդ թվում՝ նաև սպառազինության ու ռազմական տեխնիկայի գնումները, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարը հերքեց հնդկական մամուլում տեղ գտած լուրը, թե Հայաստանը SU-30MKI ինքնաթիռներ է ցանկանում ներկրել։
«Մենք նման պայմանավորվածություն չունենք»,- ասաց Պաշտպանության նախարարը։
Հիշեցնենք՝ Indian Defense News-ը գրել էր, թե Հայաստանն ավարտում է Հնդկաստանի հետ HAL ընկերության թողարկած Су-30МКИ բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերման շուրջ պատմական գործարքը։
Նշվում էր, թե գործարքը, որի արժեքը, ենթադրաբար, կկազմի 2,5-3 միլիարդ դոլար, սկզբնական փուլում, հավանաբար, կներառի 8-ից 12 Su-30MKI ինքնաթիռի մատակարարում, ինչպես նաև դրան կից ուսուցում, ցամաքային աջակցություն և զենքի անհատական ինտեգրացիա:
«Մատակարարումները նախատեսվում է սկսել 2027 թվականի վերջին, իսկ վերջնական հանձնումը 2029 թվականին»,- նշել էր պարբերականը։










