5 վիրավոր. «Արծվի թևեր»-ի հարևանությամբ բախվել են «Toyota Land Cruiser»-ն ու «Opel Zafira»-ն


5 վիրավոր. «Արծվի թևեր»-ի հարևանությամբ բախվել են «Toyota Land Cruiser»-ն ու «Opel Zafira»-ն
Հոկտեմբեր 31 17:44 2025

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 134 կմ հատվածում՝ «Արծվի թևեր»-ի հարևանությամբ բախվել են «Toyota Land Cruiser» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են 4-ը՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, մեկն էլ՝ «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնութան բժիշկների հեթապահ խմբերը:

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Բախման հետևանքով «Toyota»-ն հայնվել է ճանապարհի բաժանարար գոտում՝ կանաչ գազոնում, իսկ «Opel»-ը բախվել է բետոնե պատնեշին: