ՀՀ ԱԳ նախարարի տիկնոջը՝ Գոհար Աբաջյանին ներառել են Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողովում։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ խմբագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին որոշումը։
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հոկտեմ բերի 8-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 905-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի»։
Գոհար Աբաջյանը վերջերս նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն:

 
										 









