Գերմանիայի նախագահը կարանտինի մեջ է՝ իր թիկնապահի մոտ կորոնավիրուս հայտնաբերվելուց հետո


Գերմանիայի նախագահը կարանտինի մեջ է՝ իր թիկնապահի մոտ կորոնավիրուս հայտնաբերվելուց հետո
Հոկտեմբեր 17 23:36 2020

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կարանտինի մեջ է՝ իր թիկնապահի մոտ կորոնավիրուս ախտորոշելու պատճառով, հայտնում է Bild-ը՝ վկայակոչելով պետության ղեկավարի գրասենյակը:

Ըստ թերթի տվյալների՝ գերատեսչության մամուլի քարտուղարը նշել է, որ Շտայնմայերն արդեն անցել է կորոնավիրուսի հայտնաբերման թեստը, սակայն դրա արդյունքը դեռ հայտնի չէ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռոբերտ Կոխի ինստիտուտը, որը Գերմանիայի առողջապահության նախարարության մաս է կազմում եւ երկրում վիճակագրական տվյալներ է վարում COVID-19-ի դեպքերի վերաբերյալ, շաբաթ օրը հայտնել է, որ վերջին մեկ օրում Գերմանիայում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն աճել է ռեկորդային 7830-ով: Երկրում համաճարակի սկզբից բժիշկները գրանցել են կորոնավիրուսի վարակի 356 387 եւ մահվան ելքով 9767 դեպք:



loading...