Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՊԵԿ-ի պաշտոնյաներ են ձերբակալվել՝ 20 միլիոն դրամ կաշառքի համար


Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՊԵԿ-ի պաշտոնյաներ են ձերբակալվել՝ 20 միլիոն դրամ կաշառքի համար
Նոյեմբեր 16 23:17 2026

Այսօր ձերբակալվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՊԵԿ պաշտոնյաներ։ News. am-ի տեղեկություններով, ձերբակալվածներից մեկը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության բաժնի պետ է։

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են ձերբակալության մասին տեղեկությունը՝ նշելով․

«Մի խումբ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 20 միլիոն ՀՀ դրամի չափով կաշառք ստանալու, տալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյաներ»։