Հայաստանն ու Թուրքիան մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների լիարժեք բացմանը. Նիկոլ Փաշինյան


Հայաստանն ու Թուրքիան մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների լիարժեք բացմանը. Նիկոլ Փաշինյան
Նոյեմբեր 14 10:28 2026

Հայաստանն ու Թուրքիան  մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների լիարժեք բացմանը։ Այս մասին Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում (IIEA) քննարկման ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ օրեր առաջ ունեցած հանդիպումը՝ այն գնահատելով դրական։

«Օրեր առաջ ես շատ դրական հանդիպում ունեցա նախագահ Էրդողանի հետ, և երկուստեք արձանագրեցինք, որ առաջընթաց ունենք և շատ մոտ ենք վերջին քայլին՝ այն է՝ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և լիարժեք բացել սահմանները»,- հայտարարել է Փաշինյանը։