«Այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ իրավական հարցերը դարձել են երկրորդական, մեր երկրի համար կարևոր ցանկացած հարց դուրս է գալիս իրավական շրջանակներից, ներկայացվում է որպես այս փուլում գերնպատակ՝ խաղաղությանը հասնելու միջոց»,- ճեպազրույցի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, իրավաբան Արթուր Դանիելյան։
Նա հարցադրում արեց՝ ի՞նչ կնշանակի համաձայնել Ալիևի կողմից պարտարդրված հանրաքվեի օրակարգին։
«Այլ երկրի պահանջով, իրենց քիմքին հարիր Սահմանադրության համար հանրաքվե անցկացնելու փաստն արդեն ինքնին անկախությունից նահանջ կատարել է նշանակում։ Որևէ մեկ չի կարող վստահություն ունենալ, թե հանրավքեն ի՞նչ արդյունքներ կունենա։
Մեզ պարտադրվում է ալիևյան սահմանադրություն, որը ենթադրում է անկախության հռչակագրից հրաժարում»,- ասաց Ա. Դանիելյանը։
Նա նաև ներկայացրեց, թե ինչ կլինի, եթե հանրաքվե անցկացվի ու հաջողության հասնի, և եթե հանրաքվե անցկացվի և ժողովուրդը դեմ արտահայտվի։
«Եթե հանրաքվեի դրվի ու ժողովրդի կամքն այնպիսին լինի, որ այն ընդունվի, մենք կորցնում ենք մեր անկախության հիմքերը։ Ինչպես նաև համաձայնվելով հանրաքվեին՝ ընդունում ենք ալիևյան այն խեղաթյուրված մոտեցումը, որ մեր Սահմանադրությունն իր մեջ պարունակում է տարածքային պահանջներ։
Հակառակ պարագայում՝ եթե լինի հանրաքվե ու ժողովուրդը դեմ արտահայտվի։ Բնականաբար, հակառակորդ պետության կողմից հնչելու է մոտեցում, որ հայ ժողովուրդն ագրեսոր է, տարածքային պահանջներ ունի, չի ցանակնում հասնել խաղաղության։
Երկու ելքերն էլ մեզ համար ընդունելի չեն կարող լինել, կարող են ի վնաս Հայաստանի կիրառվել»,-ասաց Ա. Դանիելյանը։
Ըստ իրավաբանի, այնպես որ Սահմանադրության բովանդակային, իրավական վերլուծությունից առաջ պետք է հասկանալ այն հետևանքները, որոնք կարող են ունենալ ընդհանրապես հանրաքվեի համաձայնելու պարագայում։
Մանրամասն՝ տեսանյութում։










