Եթե հաջողվի իրավախախտումներով կյանքի կոչել Սահմանադրության փոփոխությունը՝ մենք ևս մեկ քայլով կհեռանանք խաղաղության օրակարգից. Մելոյան


Եթե հաջողվի իրավախախտումներով կյանքի կոչել Սահմանադրության փոփոխությունը՝ մենք ևս մեկ քայլով կհեռանանք խաղաղության օրակարգից. Մելոյան
Նոյեմբեր 9 19:11 2026

«Այստեղ իրավական խնդիր չէր կարող լինել, քանի որ արդեն 8 տարի օրակարգում ունենալով նոր սահմանադրական փոփոխություն, որը ալիևյան պահանջից հետո վերափոխվեց, նոր սահմանադրության փոփոխության օրակարգի։ Այս իշխանությունը ունենալով ձևավորված 2 սահմանադրական բարեփոխումների  հանձնաժողով, գեթ մեկ հոդված մեր հանրությանը չի ներկայացրել»,-իրավաբանական հանրույթի հետ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպած քննարկումից հետո ասաց դաշինքի անդամ սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։

Սահմանադրագետը հայտնեց, որ մինչ օրս հայոց պետականության ողջ պատմության ընթացքում  հանրությունից կտրված մեկուսի սահմանադրական փոփոխությունների գործընթց չենք ունեցել։

«Այո չի կարող իրավական դիլեմա լինել, որևովհետև այս գործընթացն ակնհայտ քաղաքական բնույթ ունի։ Նոր սահմանարդության ընդունումը ադրբեջանական օրակարգ է, որովհետև Ալիևն անթաքույց և 2024 թվականին հրապարակային հայտարարեց, որ Հայաստանը պետք է Սահմանադրությունը փոխի և այն խաղաղության պայմանագրի նախապայման է»,- նշեց Մելոյանը և, շեշտելով, որ ընդդիմությունը պատահական չէ, որ ասում է՝ դեմ ենք «ալիևյան սահմանադրությանը»,- շարունակեց.

 «Մենք կայուն, ինքնիշխան և խաղաղ Հայաստանի Հանրապետության երաշխավորմանխնդիր ունենք, քանի որ այն մեկ ակցիայով գործողություն չէ, բազմաթիվ նախապայմաններ ներկայացվեցին, այս իշխանությունները բավարարեցին այդ բոլոր նախապայմաններն ու նախապահանջները՝ ծայրաստիճան զիջողականության քաղաքականություն որդեգրելով ու սա հերթական զիջումն է առանց որևէ երաշխիքի, որ ի վերջո այդքան «բաղձալի», ժողովրդին մանիպուլացված խաղաղությունը կլինի։ Պետք է լինի երաշխավորված խաղաղություն, բայց այն հերթական նախապայմանն է և չկա որևէ երաշխիք, որ այն բավարարելուց հետո կստորագրվի պայմանագիրը։ Եթե հաջողվի ինչ-որ կերպ խախտումներով, իրավախախտումներով կյանքի կոչել Սահմանադրության փոփոխության օրակարգը՝ մենք ևս մեկ քայլ հեռանում ենք խաղաղության օրակարգից, որովհետև էլ այլ նախապայման չի լինում Ալիևին ստիպելու ստորագրելու արդեն իսկ նախաստորագրված փաստաթուղթը»։

Սահմանադրագետը նաև ասաց, որ Ադրբեջանն արդեն խախտել է նախաստորագրված խաղաղության փաստաթուղթը,քանի որ նրա 4 կետում ասվում է որ կողմերը չեն միջամտում միմյանց ներքին գործերին, մինչդեռ Ալիևը ՀՀ սահմանադրության փոփոխություն է պահանջում։