2021-26 թվականներին Փաշինյանի խաղադրույքը եղավ Արցախը զոհաբերելով կատարել երկրի ստրատեգիական կուրսի փոփոխություն. Սուրենյանց


2021-26 թվականներին Փաշինյանի խաղադրույքը եղավ Արցախը զոհաբերելով կատարել երկրի ստրատեգիական կուրսի փոփոխություն. Սուրենյանց
Նոյեմբեր 9 19:24 2026

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի պատասխանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հայաստանին ուղղված մեղադրանքներին։ Միասնության օրակարգի շուրջ համախմբված գործիչների ճեպազրույցի ընթացքում լրագրողներն այս հարցն ուղղեցին «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին։

«Փաշինյանն Ալիևի վասալի կարգավիճակում է, վասալները տերերին չեն պատասխանում, վասալները հնազանդորեն կատարում են տերերի հանձնարարությունները։ Այս պարագայում ակնկալել, որ Հայաստանի իշխանությունն ինչ-որ արձագանք է տալու իր քաղաքականության հետևանքով Արցախի ադրբեջանականացմանը, կլինի միամիտ»,-արձագանքեց բանախոսը։