ՔՊ-ական Հակոբ Սիմիդյանի համար անհասկանալի է, թե ինչու չպետք է շահագործվեր Ամուլսարի հանքը։
«Փորձաքննություններն արվել են, ես այս պահին չգիտեմ որևէ հիմնավոր պատճառ, թե ինչու պետք է Ամուլսարը չշահագործվեր»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ականը։
Նա նշեց, թե պետական վերահսկողություն իրականացնող մարմիններն ուշադիր կլինեն, որ հանքը փակ ցիկլով աշխատի ու որևէ վտանգավոր մետաղ չհայտնվի շրջակա միջավայրում։










