«Վերահսկիչ պալատը բոլոր տեղերը մտնում, ստուգում և դուրս է գալիս։ Եղել եք 12 տարի պատասխանատու պաշտոնի՝ ասեք, եղե՞լ է կառուպցիա, թե՞ ոչ։ Ուղիղ հարց ենք տալիս՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ։ Եթե եղել է, ինչո՞ւ նստած չեք, եթե եղել է, դուք կապ չեք ունեցել, ինչի՞ համար չեք գնում ու հաղորդում ներկայացնում»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը հարցներն ուղղեց Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու Կարեն Առուստամյանին, ում այդ պաշտոնում առաջադրել է ՔՊ-ն։
Նա շարունակեց. «Չեմ ուզում ձեզ սարքեմ Զաքարյան Իշխանի հետ հավասար, ձեզ ուղղակի հարց եմ տալիս՝ եղե՞լ է կոռուպցիա, թե՞ ոչ»։
Կարեն Առուստամյանն ասաց. «Ես միայն պաշտպանում եմ իմ անցած ճանապարհը, մասնագիտական սկզբունքները։
Բերեք հստակ օրինակներ, փաստեր, որոնք կապ ունեն իմ աշխատանքի, պարտականությունների հետ»։
Մանրամասն՝ տեսանյութում։










