Ծանրորդ Մարտին Պողոսյանը Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր է


Ծանրորդ Մարտին Պողոսյանը Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր է
Հոկտեմբեր 17 23:19 2026

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 85 կգ քաշային ծանրորդների պայքարում Մարտին Պողոսյանը 🇦🇲 պոկում վարժությունում ունեցավ երկու հաջող մոտեցում՝ բարձրացնելով 149 կգ և 153 կգ: Նա չկարողացավ գլխավերևում պահել 156 կգ-ը։

Այս վարժությունում Պողոսյանը 5-րդն էր: Հրում վարժության ընթացքում մեր ծանրորդը գլխավերևում պահեց 186 կգ և երկրորդ փորձից՝ 190 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր:

Երկամարտի 343 կգ արդյունքով Մարտին Պողոսյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն: