Իշխանությունները փորձում են խոչընդոտել «Վառեմ-մարեմ» պատմամշակութային շենքի շինարարությանը. Ռուբեն Մխիթարյան


Իշխանությունները փորձում են խոչընդոտել «Վառեմ-մարեմ» պատմամշակութային շենքի շինարարությանը. Ռուբեն Մխիթարյան
Հոկտեմբեր 17 21:37 2026

«Գյուրին տեսել է երկրաշարժ, կորուստ, ցավ ու դժվարություններ, բայց երբեք չի կորցրել հոգին, հավատն ու հումորը»,- Գյումրու Վարդանանց հրապարակում քաղաքի օրվան նվիրված «Ուժեղ տոն»  միջոցառման մեկնարկին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը։ 

Նա ընդգծեց, որ Գյումրին այլևս չպետք է ապրի միայն իր փառավոր անցյալով, արժանի է փառավոր ապագայի, աշխատատեղերի, զարգացող տնտեսության, երիտասարդներն իրենց ապագան կառուցեն այստեղ, ոչ թե օտար երկրներում։

«Մեր նպատակն է ուժեղ Գյումրի կառուցելը ուժեղ Հայաստանի մեջ, Հայաստան, որտեղ խաղաղությունը ձեռք չի բերվում հայրենիքի հաշվին, որտեղ անվտանգությունը խոստում չէ, այլ իրականություն է, պետությունը կանգնած է  իր քաղաքացուու թիկունքին։ 

Ես հավատում եմ մեր քաղաքին, մեր ժողովորդին, համոզված եմ՝ Գյումրու լավագույն օրերը դեռ առջևում են»։ 

Նա նաև ասաց, որ օրվա իշխանությունները, քաղաքական ենթատեքստ տալով, փորձում են խոչընդոտել  «Վառեմ-մարեմ» պատմամշակութային շենքի շինարարությանը. «Բայց վստահեցնում եմ՝ «Տաշիր»  բարեգորածական ընկերությունը, Սամվել Կարապետյանը դարձնելու են Գյումրին էլ ավելի ուժեղ»։