Հոկտեմբերի 6-ը Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատար, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, ՀՅԴ անդամ, «Արցախի հերոս» և «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանի ծննդյան օրն է։
Բեկոր Աշոտը մասնակցել է ամենածանր ու վճռական մարտերին՝ Ասկերանում, Հադրութում, Շահումյանում, Քարինտակում, Շուշիում, Լաչինում, Մարտակերտում և տասնյակ այլ վայրերում։ Նրա հրամանատարությամբ ազատագրվել են բազմաթիվ բնակավայրեր, իսկ յուրաքանչյուր գործողություն դարձել է քաջության և հայրենասիրության օրինակ։
Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, անդրադառնալով Արցախի հերոսի անցած ուղուն, նրա ծննդյան օրվա կապակցությամբ գրել է․
«Այսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս, ՀՅԴ նվիրյալ և լեգենդար հրամանատար Բեկորի՝ Աշոտ Ղուլյանի ծննդյան օրն է։ Ընկեր Աշոտն իր կյանքը նվիրեց Արցախի ազատության և հայրենիքի պաշտպանության սուրբ գործին՝ անմահանալով մարտի դաշտում։
Հիշատակդ վառ, սիրելի ընկեր»։











