«Պետական գերատեսչությունների հանցավոր անգործության հետևանք է, որ զինված ադրբեջանցին սահմանը հատում է, կրակում է հայ կնոջ վրա»,- ասուլիսում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ իրավապահ, ուժային կառույցների ուղիղ պատասխանատվությունն է, և նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն այս իրավիճակի համար։
«ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իրենց շքախմբերով անվտանգ պտտվում են, ապրում են, իսկ Շաքիի բանակչուհին իր երեխաներին ստիպված է անձնապես պաշտպանել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ա. Գրիգորյանը նշեց, որ պետությունն իր հիմնական ֆունցիան՝ ժողովրդի անվտանգության ապահովումը, պատվիրակել է ժողովրդի վրա. «Բա դուք ինչի՞ համար եք, Սուրեն Պապիկյան, դու ռի՞լ նկարելու համար ես, թե փաստացի անվտանգությունն ապահովելու, կամ Անդրանիկ Սիմոնյան՝ դու ինչո՞վ ես զբաղված»։










