Ալիևի ստորացուցիչ հայտարարությանը դուք չեք պատասխանել, ես կպատասխանեմ․ Արեգա Հովսեփյան


Ալիևի ստորացուցիչ հայտարարությանը դուք չեք պատասխանել, ես կպատասխանեմ․ Արեգա Հովսեփյան
Հոկտեմբեր 6 21:24 2026

««Հայաստանը դուրս է բերվել աշխարհաքաղաքական թակարդից»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ այս ամբիոնից։ Արդյոք Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի տարածքների զավթումը Ադրբեջանի կողմից, Ադրբեջանի ամենաբարձր մակարդակով ուղիղ սպառնալիքները լավագույն ապացույցը չեն «թակարդից ազատվելու» թեզի կեղծության»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արեգա Հովսեփյանը։
 

Պատգամավորը նախատեց նաև երկրի ղեկավարին, որ չի արձագանքում Ալիևի հայտարարություններին, փոխարենն ինքը պատասխանեց․

«Ալիևի հայտարարությունը, թե «Երևանի կենտրոնում հաղթանակի 3-րդ կամարի կանգնած չլինելը միայն իրենց բարի կամքի դրսևորումն է», ոչ միայն ուղիղ սպառնալիք է, այլև՝ ստորացուցիչ հայտարարություն։ Դուք չեք պատասխանել այդ հայտարարությանը, ես կպատասխանեմ։

Դու՛ք, Իլհամ Ալիև, շատ լավ գիտեք, թե ինչու չկա այդ հուշարձանը Երևանի կենտրոնում։ Սեպտեմբերի 27-ին Բաքվում քայլերթին Ձեր մասնակցությամբ Ձեր զոհերի նկարների թիվը վկա։ Հայ ժողովրդի պատիվը և արժանապատվությունը ոչ մի տեղ չի կորել, Շաքիից Անի Ավետիսյանի ինքնազոհությունը վկա։ Իսկ Ձեր դիմաց նստող և նվաստացնող Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ չունի հայ ժողովրդի հետ»։