ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացի շրջանակում Հայաստանում ընդունվելու է հակախտրականության մասին օրենքը (նախագծի անվանումն է՝ «Խտրականության կանխարգելման և խտրականությունից պաշտպանության մասին»-խմբ․):
Հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն է արել՝ Infocom-ին տված հարցազրույցում։
«Պիտի ընդունենք»,- ասել է Փաշինյանը։
«Նախագիծը պիտի դնենք շրջանառության, քննարկենք, քննադատվենք, հարձակումների ենթարկվենք՝ որպես ապազգային և այլն․․․ Տեսնենք, ինչքան դիմանանք քննադատություններին, այնքան․․․»,- օրենքի ընդունման հավանական ժամկետների մասին ասել է Փաշինյանը։
Հարցին՝ սեռական կողմնորոշմամբ պայմանավորված խտրականության կետը ներառված լինելու՞ է օրենքում, Փաշինյանը պատասխանել է․
«Կնայենք։ Ամենամեծ ճնշումը այդ թեմայով է։ Պիտի քննարկենք»։










