Ինչու՞ են ՔՊ-ից հեռացրել Փաշինյանի ակտիվ աջակից Օրդյանին


Ինչու՞ են ՔՊ-ից հեռացրել Փաշինյանի ակտիվ աջակից Օրդյանին
Հոկտեմբեր 6 23:04 2026

Հայտնել ենք, այսօր ՔՊ-ից հեռացվել է ոչ միայն Հայկ Սարգսյանը, այլև Ավետիք Օրդյանը:

 

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Օրդյանը Ազգային ժողովի աշխատակազմի ավտոմատ կառավարման և տեղեկատվական համակարգերի վարչության աշխատակից էր:

 

Նա իշխանական շրջանակներում հայտնի է որպես ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի ակտիվ աջակից։ Նրա մասնակցությունը ՔՊ-ական միջոցառումներին և Փաշինյանի հետ հանրային միջոցառումներին, այդ թվում՝ հեծանվային երթերին, նախկինում ևս հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

 

Օրդյանը կուսակցական աշխատանքներով էր շատ ակտիվ զբաղված, ՔՊ-ի ամենաակտիվ աջակիցներից էր: Սակայն ՔՊ-ի ներքին կարգապահական որոշումները խախտելու պատճառով նրան հեռացրել են կուսակցությունից: