Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության աղոթքի երկրորդ նախաճաշի շրջանակում կազմակերպված պաշտոնական ընթրիքին, որին ներկա են եղել Հայաստանից և արտերկրից ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ։ Հայտնում են կառավարությունից;
Մասնավորապես, միջոցառմանը ներկա են գտնվել և ելույթներով հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով պետքարտուղարի օգնական Ռիլեյ Բարնսը, ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Ասիֆ Մահմուդը, «Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Սարգսյանը: Ընթրիքը մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկե Հայոց առաջնորդ Տեր Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանը: Փաշինյանը ևս հանդես եկավ ելույթով և ողջունել ներկաներին։ Նիկոլ Փաշինյանն հայտնեց, որ իր ընկալմամբ՝ սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու և պատմելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների և պատմությունների մասին։
Նա անդրադարձավ 2024 թվականի փետրվարին ԱՄՆ կատարած այցին, Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցությանը, Սպիտակ տանն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ ունեցած չպլանավորված հանդիպմանը։ Ըստ Փաշինայնի՝ հանդիպման ընթացքում ամերիկացի գործընկերները հետաքրքրվել են, թե որքանով է իրատեսական տարածաշրջանում խաղաղության հաստատումը, ինչին պատասխանել է, որ չի կարող ասել, թե որքանով է իրատեսական, բայց կարող է ասել, որ հավատում է խաղաղությանը։
Նա նշեց խաղաղության հասնելու ճանապարհին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը․ «Առանց նրա անձնական ներգրավվածության և անձնական ներդրման, մենք չէինք կարող անցնել այդ ճանապարհը, և սա շատ կարևոր է»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որքան էլ դժվար լինեն փորձություններն ու դժվարությունները՝ չպետք է հուսահատվել, որովհետև հուսահատվել նշանակում է չհավատալ Աստծուն, հավատալ Աստծուն նշանակում է չհուսահատվել։
Նիկոլ Փաշինյանն իր խոսքն ամփոփեց 29 -րդ Սաղմոսով, որը կոչվում է Շնորհակալության աղոթք։










