«Նախկինում մեր ամենատոնական ամիսը սեպտեմբերն էր, երբ մենք նշում էինք մեր հաղթանակները, ամբողջ ազգով ուրախ էինք, բայց հիմա միայն Հ1-ն է նշում մեր պարտությունները, շատ ուրախ»,-«Հայելի» մամուլի ակումբի խմբագիր Անժելա Թովմասյանին տված հարցազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ գործարար Սամվել Կարապետյանը։
Նա տարակուսեց, որ ժողովոըրդը չի արձագանքում, երբ այսքան նվաստացնում են մեր հաղթանակները և փառապանում են պարտությունները։
«Սա ես ուղակի համարում եմ ազգային խայտառակություն և վստահ եմ, որ մենք ողջ ազգով կզարթնենք և այդ սխալները կուղղենք»,- ասաց Կարապետյանը
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդը հայտնեց, որ բացթողումը սկսվեց այն ժամանակ, երբ Արցախում պարտվեցինք, չպետք է թույլ տրվեր, որ կապիտուլյացիա լիներ։
Սամվել Կարապետյանը հայտնեց, որ Արցախի հայաթափումից առաջ վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի և Ռուբեն Վարդանյանի հետ և առաջարկել է դուրս գալ Արցախից և այդ հնարավորությունը եղել է, բայց Բակո Սահակյանը հրաժարվել է;
«Իսկ Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իրենց հողը, բայց քանի որ ունեին իշխանություն, որ անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը, դրա ահմար էլ ունենք այն, ինչ ունենք»,- ասաց Կարապետյանը;










