Ինձ ոչ բնորոշ սխալ եմ արել ու շատ փոշմանում եմ. Ալեն Սիմոնյան


Ինձ ոչ բնորոշ սխալ եմ արել ու շատ փոշմանում եմ. Ալեն Սիմոնյան
Հոկտեմբեր 2 16:17 2026

ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը գրել է.

«Նենց մի նոր` ինձ ոչ բնորոշ սխալ եմ արել ու շատ փոշմանում եմ: Ինչ-որ կարծրատիպերի դրդմամբ և որոշ ընկերներիս` իմ մասին հոգ տանելու ցանկությամբ, մի գեղեցիկ տեսանյութ էի տեղադրել արհեստական բանականությամբ ստեղծված, ասեցին լավ է, քեզ պետք է, ես էլ տրվեցի այդ կարծրատիպային մտածողությանը և փակեցի իմ անձնական էջից այդ տեսանյութը: Հետո տեսա, որ որոշ լրատվականներ իրենց համար թեմա են գտել և Ալեն Սիմոնյան են քննարկում: Դե ամեն մի չկայացած առիթը բաց չի թողնում մի փոքր Ալեն Սիմոնյան ծամի: Թե բա Սյունիքում տեղի ունեցածի ֆոնին ...  նա դրել ջնջել է:))) 

Հիմա ուզում եմ ներողություն խնդրել ինքս ինձնից նախ և առաջ, որ տրվեցի այդ կարծրատիպերին և ինչ-որ պահի փակեցի այդ անմեղ` ուղղակի զվարճալի թրենդային տեսանյութը իմ անձնական էջում:

 

Ցավում եմ, որ ձեզ առիթ տվեցի, որ դուք համարեք, որ կարող եք ինձ տրամադրություն թելադրել: 
Իսկ հիմա ուշադիր բոլորդ. էն ռուսական սպուտնիկներին, քոչարյանական և սերժական նյուզերին և լուրերին: 

Բոլորով մի տեղ հավաքվեք և կամուրջից թռեք, բայց լուրջ դեմքի արտահայտությամբ` «сугубо»  լուրջ, ինչպես ինչ հիմարություն ու սրիկայություն կար` արեցիք ու անում եք, լուրջ դեմքով և բոլոր ֆոները հաշվի առնելով, ու ձեր սեփականատերերին ձեր հետ չմոռանաք: 
Դուրս եկեք իմ անձնական էջերից, իմ անձնական կյանքից և կեղտոտ շորերից: 

Պաշտոնական դիրքորոշում եք ուզում` մտեք պաշտոնական կայք կամ եկեք ու փորձեք ինձ հետ բովանդակային բան խոսել: Կամ ձեր տերերին բերեք` թող ինձ հետ բանավիճեն կամ եկեք, կարողացեք հարցազրույց վերցնել ու խայտառակ չլինել: Թե չէ Ալեն Սիմոնյանը նկարվեց, ծիծաղեց, լաց եղավ, տեսանյութ հրապարակեց, չամիչով բուլկի կերավ, չմոռանանք նաև Ալեն Սիմոնյանի հարևանի մորքուրի մասին նյութերը գրել: 

Բա, որ մի հատ էլ, Սյունիքում եղած դեպքի ֆոնին են գրում: Ա՜յ պետականության դեմ աշխատող վարձկան միավորներ, էդ ֆոնը ո՞րն է, ե՞րբ է ավարտվում, երեք օր է, թե` մեկ, ժամը 12:00- ից հետո ֆոնը ավարտվո՞ւմ է: Կամ ինչ ֆո՞ն է. հարևան երկրի քաղաքացին հանցագործություն է արել, որի համար ՀՀ օրենսդրությամբ պատասխանատվություն է կրելու: 

Կարծում եմ հասկացաք, որ ուղղությամբ հիմա կարող եք բոլորով գնալ: Հա ու չմոռանաք` գնալիս լուրջ դեմքի արտահայտությունը, դա շատ կարևոր է»։