Մեր ուժը հասավ նրան, որ մեր եվրոպացի գործընկերները մեր բոլոր նշած թերությունները ընդունեցին և հայտարարեցին, իսկ ինչ վերաբերում է իրենց վերջին արած եզրակացությանը, դա նույնպես այդ մեխանիզմի արդյունքն է։ Մենք հիմա հերթով ցույց կտանք մեր եվրոպացի գործընկերներին և հավատացեք շատ կարճ ժամանակահատվածում իրենք են մեզ օգնելու հեռացնելու այս իշխանությանը, Անժելա Թովմասյանին տված հարցազրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։«Մենք նորմալ հարաբերություն ենք ունենալու մեր եվրոպացի գործընկերների հետ, բերելու ենք խաղաղություն առանց զիջումների, ամենակարևորը վստահելի հարաբերություն ենք ունենալու, չի լինելու այնպիսի հարաբերություն ինչպես հիմա»,-նշել է նա։










