Նրանց նպատակն ինձ չեզոքացնելն էր, շուտով մենք կտեսնենք, թե սա ինչի համար է արվում. Սամվել Կարապետյան


Նրանց նպատակն ինձ չեզոքացնելն էր, շուտով մենք կտեսնենք, թե սա ինչի համար է արվում. Սամվել Կարապետյան
Հոկտեմբեր 2 23:12 2026

«Նրանց նպատակն ինձ չեզոքացնելն էր, շուտով մենք կտեսնենք, թե սա ինչի համար է արվում»,-«Հայելի» մամուլի ակումբի խմբագիր Անժելա Թովմասյանին տված հարցազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ գործարար Սամվել Կարապետյանը։

Նա նկատեց, որ հիմա Արցախի մասին ենք խոսում, բայց կարող է վստահեցնել, որ ներկայում մեր երկրորդ ամենագեղեցիկ վայրը՝ Սյունիքն է լինելու վտանգի տակ։«Բայց նույնիսկ հիմա մեր ժողովուրդը ցույց է տալիս իր անտարբերությունը։ Դրա համար ենք մենք միշտ ասում, որ միավորվել է պետք, այս բևեռացումը վերացնել է պետք մեր երկրից։ Բայց իշխանությունն ունի լծակներ, բյուջեում գումարներ և կարողանում է մեր ժողովրդին քնեցնել։ Երբ երկրիդ 50 %-ը աղքատության մեջ են ապրում (ես գիտեմ, որ 22 % է, բայց շրջանների բնակչության մոտ 50 %-ն է ռեալ աղքատ), ապա իրենք կարողանում են հեշտ կառավարել։

Նա հարց հնչեցրեց, թե իշխանությունները ինչո՞ւ են նորից աղքատացնում ժողովրդին, գյուղացիներին, և պատասխանեց, որ այդ կերպ 10 հազար դրամով կառավարում են ժողովրդին։«Դրա համար պետք է բոլորը միասին պայքարեն, ամբողջ ժողովրդով, քանի որ հիմա մենք ավելի մեծ վտանգների առաջ ենք կանգնած, միգուցե ավելի մեծ վտանգների, քան Արցախի խնդիրն էր»,- ասաց կարապետյանը։