Թաթան երեկ իր ելույթի յուրաքանչյուր 1 րոպեի դիմաց 1.3 մլն դրամ է ստացել


Թաթան երեկ իր ելույթի յուրաքանչյուր 1 րոպեի դիմաց 1.3 մլն դրամ է ստացել
Սեպտեմբեր 22 17:42 2026

Նիկոլ Փաշինյանին երեկ բեմից առանձնահատուկ շնորհակալություն հայտնած երգիչ Թաթան Անկախության տոնին նվիրված համերգին 3 երգ երգեց և դրա դիմաց ստացավ 20 միլիոն դրամ հոնորար:

MakaryanNews-ը հաշվել է, որ երեք երգի ընդհանուր տևողությունը 15 րոպե էր:

«Եթե չհաշվենք, որ մի երգն էլ իբրև թե նվեր էր իր կողմից, այսինքն` այդ մի երգը անվճար է երգել, ապա ստացվում է, որ նա 1 րոպե երգելու դիմաց ստացել է 1.3 մլն դրամ:

Տեսնես Հայաստանում կա՞ երկրորդ մեկը, որ մեր հարկերից ձևավորվող բյուջեի հաշվին այդքան բարձր` 1 րոպե աշխատելու դիմաց 1 մլն 300 հազար դրամ աշխատավարձ է ստանում»,-գրել է կայքը։