Ավտոբուսի ուղեվարձը վճարած քաղաքացուն քաղաքապետարանի հսկիչ աշխատակիցը տուգանման ակտ է կայացրել։ Սա բարկացրել է ուղևորին։
«Հենց հիմա ստուգեք իմ քարտը, ես վճարել եմ, ստուգեք ու հենց հիմա չեղարկեք ակտը։ առանց ստուգելու ինձ տուգանել եք»,-պնդեց քաղաքացին։
Հսկիչն էլ հիմնավորում է, որ իբր քաղաքացին հրաժարվել է տրամադրել քարտը, մինչդեռ կինը պնդում է՝ մինչև քարտը տրամադրելը պահանջել է իրեն տրամադրել որոշումը։
Ի վերջո, այդ աշխատակիցը լքեց ավտոբուսն առանց ակտը չեղարկելու։ Ուղևորն ասաց՝ հետևողական է լինելու իր իրավունքներին պաշտպանության համար։










