Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում


Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում
Սեպտեմբեր 19 22:06 2026

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում տղամարդու դի կա։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում համայնքային ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 59-ամա Վրեժ Հ․-ն է, ում որպես անհետ կորած հարազատներն ու Կենտրոնականի ոստիկանները փնտրում էին։