«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները փոխվելու են»,- Բուն TV-ին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերություններն անխուսափելիորեն փոխվելու են։ Դա կապված չէ որևէ կոնկրետ անձի կամ քաղաքական ուժի հետ։ Ով էլ լինի, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները չեն լինի նախկինի պես։
Նախկինը լինելու համար Հայաստանը պետք է կոնֆլիկտի մեջ ներգրավվի։ Քանի դեռ Հայաստանում խաղաղության միջավայր է, ՀՀ-ՌԴ հարաբերությունները նույնը չեն կարող լինել, որովհետև մի բան են ՀՀ-ՌԴ հարաբերությունները հակամարտության պայմաններում, մեկ այլ բան՝ խաղաղության պայմաններում»,- մասնավորապես, ասել է Փաշինյանը։










