Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը


Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Սեպտեմբեր 22 18:02 2026

Այս տարի Հայոց Եկեղեցին Սուրբ Գևորգ Զորավարի տոնը կնշի սեպտեմբերի 26-ին։

Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում տոնական Սուրբ Պատարագը կմատուցի Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մասյացոտնի թեմ կբերվի Սուրբ Գևորգ Զորավարի սրբազան մասունքը՝ հավատացելոց օրհնության համար։

«Սիրով հրավիրում ենք բոլորիդ Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցի և մասնակից դառնալու տոնական Սուրբ Պատարագին՝ հայցելով Սրբի բարեխոսությունն ու օրհնությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10։00-ին։