Ամուր տուն ունենալու որոշիչը մնում է, նախևառաջ՝ տան ղեկավարի ջանքերով ստեղծված ներքին անդորրն ու ընտանիքի անդամների ներդաշնակ ապրելակերպը. Սենոր Հասրաթյան


Ամուր տուն ունենալու որոշիչը մնում է, նախևառաջ՝ տան ղեկավարի ջանքերով ստեղծված ներքին անդորրն ու ընտանիքի անդամների ներդաշնակ ապրելակերպը. Սենոր Հասրաթյան
Ապրիլ 14 23:34 2026

«Տուն կառուցողը ոչ թե պետք է ականջը դնի պատուհանի գոգին և լսի, թե ինչ է կողքի հարևանը խոսում կամ մտածում իր մասին, այլ անի այնպես, որ իր կառուցվող տան հիմքերն ամուր լինեն, պատերն՝ ուղիղ և դիմացկուն, ներսում ապրողների մոտ տիրի սերն ու համերաշխությունը, փոխըմբռնման կարողությունը»,-գրում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը՝ շարունակելով.

«Իրականում հարևանից էլ շատ բան է կախված, բայց ամուր տուն ունենալու որոշիչը մնում է, նախևառաջ՝ տան ղեկավարի ջանքերով ստեղծված ներքին անդորրն ու ընտանիքի անդամների ներդաշնակ ապրելակերպը:
...Ի դեպ իսրայելա-ամերիկյան տանդեմը, գոնե՝ առայժմ, այդպես էլ կարծես թե չկարողացավ իր կամքը պարտադրել հանդուգն Իրանին, բայց դատելով մեր ներքին փորձագիտական համայնքի որոշ ներկայացուցիչների արձագանքներից, տպավորություն է ստեղծվում, որ այն, ինչ նրանք կանխատեսում էին, ոչ միայն կատարվել, այլև, ի հաշիվ հարևանի, իրենց տունը կառուցելու համար բավականին լավ հնարավորություն է ստեղծվել...
Հետաքրքիր մտածելակերպ ու հոգեբանություն ունենք, չէ՞...»։