Սա հետևանք է՝ օրեր առաջ մեր բազմահազարանոց, ըստ տարբեր տվյալների՝ 40 000-ը գերազանցող հանրահավաքի․ Մելոյան


Սա հետևանք է՝ օրեր առաջ մեր բազմահազարանոց, ըստ տարբեր տվյալների՝ 40 000-ը գերազանցող հանրահավաքի․ Մելոյան
Ապրիլ 14 22:23 2026

 «Մի քանի ժամ առաջ բերման ենթարկվեց, այնուհետև ձերբակալվեց իմ գործընկերուհին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։ Նա  3 անչափահաս երեխաների մայր է, իսկ փոքրիկը մանկահասակ է և կրծքով կերակրվող բալիկ է։ Սա է հանրամատչելի տեղեկատվություն է, որովհետև մոտ 2ամիս առաջ է բալիկը ծնվել։ Այստեղ ակնհայտ քաղաքական տարրեր են առկա։ Սա դասական քաղաքական հետապնդում է, սա ջղաձգում է մեր կուսակցությունից, մեր կուսակցական գործունեությունից, մեր առաջնորդ Սամվել Կարապետյանից։ Սա հետևանք է՝ օրեր առաջ մեր բազմահազարանոց, ըստ տարբեր տվյալների՝ 40 000-ը գերազանցող հանրահավաքի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

Նա նշեց, որ մանկական շշերով ակցիան նշան է նրա, որ   քաղաքական հետապնդումները   խրախուսվում են։ 

«Իրավապահ մարմինների կողմից փորձ է արվում կյանքի կոչվել քաղաքական հետապնդումները։ Հաշվի չեն առնում այնպիսի հանգամանքներ, չափավորության տարրեր, համաչափության հիմնարար տարրերն՝ իր բոլոր ենթատարերով։ Հաշվի չեն առնվում, որ գործ ունեն կերակրող մոր հետ»,- ասաց նա։

«Ղումաշյանին բերման ենթարկելուց առաջ կարող էին ծանուցել, հրավիրել, մենք մեծ սիրով կուղեկցեինք, ներկա կգտնվեինք»,- հավելեց Մելոյանը։