«Մենք պետք է վերջապես ուշքի գանք, միահամուռ լինենք, մեկս մյուսի ձեռքից բռնենք։ Վախենալով ապրելն ո՞ւմ է պետք»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց արցախցի Նուբար Դանիելյանը։
Նուբար Դանիելյանն ու մի խումբ կանայք նստացույց են սկսել գլխավոր դատախազության շենքի առջև՝ կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի խափանման միջոցը փոխելու պահանջով։ Նստացույցն իրականացնելու են մեկ շաբաթ շարունակ՝ մինչև ապրիլի 17-ին առավոտյան 11-ից մինչև 20։00-ն։
Արցախցի Նուբար Դանիելյանը երբեք չի պատկերացրել, որ մի օր Արցախում հայ չի լինելու։
«Հաստատ, չէի ցանկանում լինել «փախած» անվան տակ, այն դեպքում, երբ ես փախած չեմ, բռնի տեղահանված եմ։ Ասում են արցախիցին չի կռվել։ Արցախցին կռվել է մինչև վերջ։
Ես լինելով արցախցի՝ հերոսի կին եմ, հերոսների քույր եմ, հերոսի զավակ եմ, ու ես փախած չեմ։ Վատ երազում էլ չէի պատկերացնում, որ կհայտնվեմ էլի իմ հայրենիքում, բայց ուրիշ տեղ, կփորձեմ գոնե իմ երեխաների համար արդարություն վերականգնել, որ չհայտնվեն Դավիթի վիճակում։
Ուզում եմ հայ ազգը ուշքի գա, գոնե պայքարեն իրենց երեխաների համար՝ իրենք աչքի դեմքն ունենալով Եռաբլուր, ունենալով՝ իմոնց նման անգերեզման գերեզմաններ»,- ասաց Ն. Դանիելյանը։
Նա նաև նշեց, որ Արցախի էջը երբեք չի փախվի քանի գոյություն ունեն թասիբով արցախիցները, հայեր. «Արցախի էջը չի կարող փակվի, քանի գոյություն ունեմ ես, քանի իմ ընտանիք կեսը գտնվում է այնտեղ, քանի ես հոգեպես գտնվում եմ այնտեղ»։
Մանրամասն՝ տեսանյութում։










