Քրեական արդարադատությունն իջեցվել է զավեշտի մակարդակի․ Ասլանյան


Քրեական արդարադատությունն իջեցվել է զավեշտի մակարդակի․ Ասլանյան
Ապրիլ 14 23:14 2026

«Քրեական արդարադատությունը իջեցնել ավելի զավեշտի մակարդակի՝ դժվար է պատկերացնել»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  նախկին քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միացած Մամիկոն  Ասլանյանը՝ անդրադառնալով Գոհար Ղումաշյանի ձերբակալությանը։

Նա նշեց, որ իր ունեցած տեղեկություններով՝ խոսակցությունը գնում է, մի գործարանատիրոջ մասին։

«Ենթադրաբար, մեր ընկերոջ մասնակցությամբ մի զրույց է, որտեղ խոսում է, որ եթե «Ուժեղ Հայաստանը» հաղթի, ապա  դուք կունենաք պատվերներ, դուք կունենաք շատ աշխատանք։ Սա դիտվել է որպես վաղ ընտրակաշառքի խոստում՝ առանց հաշվի առնելու  տվյալ գործարանատիրոջ տնտեսական հզորությունները։ Պատկերացրեք, քրեական արդարադատությունն ինչ մակարդակի ենք իջեցրել»,- ասաց Ասլանյանը։

Ասլանյանի համոզմամբ՝ ավելի լավ է հումանիզմ սերմանվի, որպեսզի կերակրող մոր նկատմամբ  քրեական նման որակի արդարադատություն չիրականացվի։

«Թող մի քիչ էլ Փաշինյանի տնտեսությունը թույլ լինի, բայց գոնե մարդկային, մարդասիրական կարմիր գծերը պահպանվեն»