Այսօր՝ հունվարի 28–ին, Հայկական բանակի կազմավորման 34-րդ տարեդարձն է, բազմաթիվ քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներն այցելում են Եռաբլուր։
Եռաբլուրում էր նաև Հայաստանի «Ոչ օլիմպիական մարզաձևերի միության» պատվիրակությունը։
Միության համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանի խոսքով՝ հունվարի 28-ը նաև ուժի և միասնականության խորհուրդ ունի։
«Այսօր Հայոց բանակի տոնն է, այն բանակի, որը միշտ հաղթանակած է եղել, և հույս ունեմ, միշտ է հաղթանակած լինելու։ Եկել ենք հարգանքի տուրք մատուցենք, խոնարհվենք բոլոր այն զինվորների շիրիմների առջև, ովքեր հերոսաբար զոհվել են։ Եվ մեր հարգանքի տուրքը մատուցելով, նաև ասենք փառք ու պատիվ վիրավորում ստացած կամ անհայտ կորած մեր զինծառայող եղբայրներին», ասել է Ծառուկյանը։










