Արձանն այնքան հզոր է, Հայաստան եմ եկել հատուկ Փրկչի արձանը տեսնելու․ օտարերկրացի բլոգերները Հայաստան են եկել՝ տեսնելու Քրիստոսի արձանը (տեսանյութ)


Արձանն այնքան հզոր է, Հայաստան եմ եկել հատուկ Փրկչի արձանը տեսնելու․ օտարերկրացի բլոգերները Հայաստան են եկել՝ տեսնելու Քրիստոսի արձանը (տեսանյութ)
Հունվար 28 18:48 2026

Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր մոնումենտալ արձան-համալիրը, որն ակտիվ կառուցման փուլում է, շարունակում է գրավել սոցցանցերում միլիոնավոր հետևորդներ ունեցող օտարերկրացի բլոգերների ուշադրությունը:

Զբոսաշրջային ուղղությունն ընտրած բլոգերների հերթական խումբն այցելել է Հայաստան՝ անձամբ ծանոթանալու Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կյանքի կոչվող բացառիկ կառույցին:

Մասնավորապես՝ բլոգերներ Մարիա Գորյաչովան, Եվգենի Գորյաչովն ու Վալերիա Գերյուգովան, որոնք  բացահայտում են աշխարհում ամենահետաքրքիր զբոսաշրջային ուղղությունները, ՀՕԱԿ նախագահի օգնական, 44-օրյա պատերազմի մասնակից Էրիկ Եղյանի ուղեկցությամբ նախ այցելել են քանդակագործ Արմեն Սամվելյանի արհեստանոց, որտեղ ներկայում գտնվում է Քրիստոսի արձանը՝ սպասելով Հատիսի գագաթին տեղադրվելու իր ժամին, ապա միասին հարթահարել են 2,500 մետր բարձրություն և ուսումնասիրել լեռան գագաթին կառուցվող համալիրը, միասին հիացել այնտեղից բացվող չքնաղ համայնապատկերով, Արարատով:

«Գիտեի, որ այստեղ նոր զգացողություն եմ ունենալու, բայց այն, ինչ իրականում զգացինք այստեղ գալով, դժվար է բառերով նկարագրել: Արձանն այնքան հզոր է: Հայաստան եմ եկել հատուկ Փրկչի արձանը տեսնելու», - նշել է Մարիա Գորյաչովան, որը պատրաստվում է իր 14 մլն հետևորդներին պատմել Հայաստանում կյանքի կոչվող բացառիկ կառույցի մասին:

Վալերիա Գերյուգովան, իր հերթին, հավելել է, որ այս տարի իրենք հասցրել են նաև Ռիո դե Ժանեյրոյում լինել ու տեսնել աշխարհահռչակ Փրկչի արձանը:

«Մասշտաբն այստեղ միանգամայն այլ է: Իսկ շուրջդ վեր հառնող լեռները տեսարանն ուղղակի աննկարագրելի են դարձնում», - ընդգծել է բլոգերը:

Բլոգերների այցի ուշագրավ մանրամասները կարող եք դիտել տեսանյութում.