Պարգևավճարները ևս մեկ անգամ Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործվում են հասարակության միջև անջրպետ ստեղծելու համար, AntiCor հակակոռուպցիոն հարթակի կազմակերպած՝ կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողովին ասաց ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը։
«Երբ մի կողմից ասում ես, թե թոշակառուն 10 հազար դրամն ինչ է անելու, որ ավելացնենք, իսկ մյուս կողմից թոշակառուն տեսնում է պարգևավճար ստացած որոշակի պաշտոնյաների խավ, ատելության նոր մթնոլորտ է ձևավորվում։ Սա շատ վտանգավոր է, բայց մենք գիտենք, որ Փաշինյանի հիմնական նպատակը «բաժանիր, որ տիրես» սկզբունքն է։
Նա ինչպես մնացած, այնպես էլ այս ոլորտում հաջողությամբ իրականացնում է իր նպատակը»,- ասաց Էլինար Վարդանյանը։
Պատգամավորը նաև նշեց, որ պարգևավճարների միջոցով իշխանությունները կարողանում են պետական համակարգի աշխատողներին դարձնել կախվածության մեջ գտնվող խավ։
«Իշխանությունները կարողանում են պետական համակարգի աշխատողներին դարձնել թրաֆիքինգի զոհ»,-ասաց Վարդյանյանը։










