N147 հիմնական դպրոցում այսօր բացվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը։
Աբաջյանի արձանին գրված են նրա հայտնի խոսքերը, որոնք զոհվելուց առաջ ասել էր. «Էս դիրքում իմ տղերքի արյունն ա թափվել, ստեղ իմ ախպերներն են կռվել….. էս հողի վրա պայքար ա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ուզում եմ՝ բոլորին փոխանցես, որ էս դիրքը հանձնողի մերը...»։
Դպրոցի տնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանն ասաց, որ Ռոբերտ Աբաջյանը հայրենիքը կյանքից բարձր դասեց։
«Այսօր բանակի օրն է ու պատահական չի ընտրված այս օրը, թող յուրաքանչյուր զինվոր զգա հայրենիքի սերը, փա՛ռք Հայոց բանակին»,- նշեց նա։










