«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին այսօր «Եռաբլուր»-ում մոտեցել է մի կին, հուզված դիմել է նրան՝ կոչ անելով անել հնարավոր ամեն բան, որպեսզի երկրում տեղի ունեցող գործընթացները չկրկնվեն։
Կնոջ խոսքով՝ վերջին ամիսներին հասարակությունը ականատես է լինում այն ամենի կործանմանը, ինչ ունեցել է Հայաստանը։
«Վերջին հինգ ամիսների ընթացքում մենք ականատես ենք լինում այն ամենի կործանմանը, ինչ ունեցել ենք։ Մենք այլևս չգիտենք՝ ինչպես դիմել ժողովրդին, որպեսզի հասկանա, թե ինչ է կատարվում մեզ հետ»,-ասել է կինը։
Նրա խոսքով՝ արդեն սպառվում է այն, ինչ մնացել էր, վտանգի տակ է նույնիսկ եկեղեցին՝ որպես վերջին պահպանված արժեք.
«Այն, ինչ մեզանից մնացել էր, արդեն սպառվում է, և նույնիսկ եկեղեցին՝ վերջին պահպանվածը, ցանկանում են վերածել մզկիթի»։
Դիմելով Նարեկ Կարապետյանին՝ նա խնդրել է գործել՝ կանգնեցնելու այս ընթացքը և վերացնելու դրա հետևանքները։
«Խնդրում ենք Ձեզ անել հնարավոր ամեն բան՝ սա կանգնեցնելու և դրա բոլոր հետքերը վերացնելու համար։ Մենք Ձեզ խնդրում ենք գործել։ Մենք բոլորս Ձեր կողքին ենք, հենվեք մեզ վրա»,-ասել է նա։










