Խնդիր կա ավելի շատ արդարացնելու մեր երկրում տեղի ունեցող ձախողումները, պարտությունների շղթան։ Իր պատասխանատվությունն այս ամենից այն կողմ նետելու, նաև հանրության ուշադրությունն այլ կողմ սևեռելու համար իշխանությունը փորձում է այս կամ այն կողմին մեղավորներ նշանակել, «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ուղերձին, թե ՀԱՊԿ գործընկերները 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ հրաժարվում էին կատարել ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը երաշխավորելու մեր նկատմամբ ունեցած պայմանագրային պարտավորությունները։
«Մենք պարտավոր ենք մեր անվտանգությունն ապահովել սեփական ջանքերով, մեր ուժերով, Հայոց բանակի գոյությամբ, մարտունակությամբ և հզորությամբ։ Մնացածն այլ խնդիր է»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։










