Վստահ եմ, որ համատեղ ուժերով վերգտնելու ենք Բանակի տոնի իրական խորհուրդն ու արժեքը. Արթուր Վանեցյան


Վստահ եմ, որ համատեղ ուժերով վերգտնելու ենք Բանակի տոնի իրական խորհուրդն ու արժեքը. Արթուր Վանեցյան
Հունվար 28 10:04 2026

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ։

 

«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի տոնի առթիվ:

 

Վստահ եմ, որ համատեղ ուժերով վերգտնելու ենք Բանակի տոնի իրական խորհուրդն ու արժեքը:

 

Հավերժ փառք մեր ազգային և պետական շահերի պաշտպանության համար իրենց կյանքն ու առողջությունը տված մեր ծնողներին, եղբայրներին, քույրերին և զավակներին:

 

Երախտագիտություն և խոնարհում մեր հերոսների ընտանիքներին»,- ասվում է ուղերձում։