Ազգային շահերի համար պայքարն այլևս համահայկական հանձնառություն է․ Լիլիթ Գալստյան


Ազգային շահերի համար պայքարն այլևս համահայկական հանձնառություն է․ Լիլիթ Գալստյան
Հունվար 27 21:45 2026

Հունվարի 25-ին Լոս Անջելեսում, ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կառույցի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել ՀՅԴ 135-ամյակին նվիրված տոնակատարություն։ Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։

 

Ելույթով հանդես է եկել ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

 

«Մենք կարող ենք և պարտավոր ենք թոթափել հուսահատությունն ու դատապարտվածությոնը: Բացահայտ ճշմարտություն է. ժողովուրդների կենսունակության գաղտնիքը սեփական ուժերին հավատալու և դրանց ետևից գնալու կամքի մեջ է: Սակայն մեր լավատեսությունը պիտի կառուցենք ոչ թե սոսկ կարգախոսների, այլ իրատեսական հանձնառությունների, համառության, ռազմավարական խորք ունեցող ծրագրերի վրա», – նշել է Գալստյանը՝ ընդգծելով, որ ազգային շահերի համար պայքարն այլևս համահայկական հանձնառություն է: