Եթե ես կյանքում երբևէ ամենամեծ հպարտությունս մեկ նախադասությամբ պիտի արտահայտեմ, ապա կասեմ` ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ. Անահիտ Ծառուկյան


Եթե ես կյանքում երբևէ ամենամեծ հպարտությունս մեկ նախադասությամբ պիտի արտահայտեմ, ապա կասեմ` ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ. Անահիտ Ծառուկյան
Հուլիս 12 17:50 2026
Գագիկ Ծառուկյանի կրտսեր դստեր՝ Անահիտ Ծառուկյանի հայտարարությունը․
 
«Այսօր որոշել եմ խոսել հորս մասին։ Մի բան, որ երբեք չեմ արել։ Երևի որովհետև ամենամեծ զգացմունքները միշտ ամենադժվարն են բառերի վերածվում։
Իմ մանկության ամենավաղ հիշողությունները սկսվում են այն պահից, երբ նրա ձեռքը բռնած գնում էի եկեղեցի։ Այդ ճանապարհին մարդիկ մոտենում էին հորս, պատմում իրենց ցավերի, դժվարությունների ու հույսերի մասին։ Ես պարզապես տեսնում էի, որ մարդիկ վստահում էին նրան, որովհետև զգում էին՝ հնարավորի սահմաններում ձեռք կմեկնի։
 
Հետո հասկացա, որ եթե մարդիկ դիմում են հայրիկիս, ուրեմն Աստված նրա առաքելություններից մեկը մարդկանց կողքին լինելն ու նրանց օգնելն է դարձրել։
Մանկուց հիշում եմ, թե ինչպես էր ամեն երեխայի աչքերում նա տեսնում մի ամբողջ ապագա և անում ամեն բան, որ այդ երեխան հնարավորություն ունենա երազելու։
 
Փոքրիկ մարզիկների մեջ նա տեսնում է ապագա հաղթողներին, ու նրանց նվիրում է ոչ միայն հնարավորություն, այլև վստահություն, որ իրենք կարող են հասնել մեծագույն նվաճումների:
 
Հայրս կյանքում ոչ մի խոստում չի մոռացել ու ոչ մի խոստում անկատար չի թողել և չի թողնելու։ Նրա խոսքը միշտ գործ է, իսկ գործը՝ պատասխանատվություն։
 
Հայրս մեզ սովորեցրել է սիրել մարդկանց, չնախանձել, չատել, չչարանալ, չփոքրանալ և միշտ մարդ մնալ՝ անկախ ամեն ինչից։ Սովորեցրել է, որ ուժեղ լինելը բարձր խոսելը չէ, այլ այն, որ կարողանաս ներել, օգնել, ձեռք մեկնել ու երբեք չկորցնել մարդ լինելու հատկությունը։
 
Բայց եթե ինձ հարցնեն, թե որն է հորս ամենամեծ ուժը, ես առանց վարանելու կասեմ՝ նրա սիրտը։
 
Եվ եթե կյանքում երբևէ ամենամեծ հպարտությունս մեկ նախադասությամբ պիտի արտահայտեմ, ապա պարզապես կասեմ.
Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ»: