Ոչ ոք չի ուզենա իրենց երեխու գլուխը ուտողը գնա իր երեխու կողքը կանգնի. Զոհվածի ծնող


Ոչ ոք չի ուզենա իրենց երեխու գլուխը ուտողը գնա իր երեխու կողքը կանգնի. Զոհվածի ծնող
Հունվար 27 18:43 2026



Ինձ համար այս օրը ոչ մի հիշատակի օր չի, ընդամենը Հենրիկի հոպարի ծննդյան օրն է, ի՞նչ հիշատակի օր, այսօր ինձ համար սովորական այցելության օր է։ Այս մասին այսօր՝ հունվարի 27–ին, NEWS.am–ի հետ զրույցում նշեց 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Հենրիկ Էլոյանի մայրը՝ Համեստ Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ հունվարի 27–ը հայտարարվել է Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։

 

 

«Իմ երեխան ամենավերջում է, սովորաբար այս կողմը ոչ ոք բացարձակ չի գալիս, ոչ մի լրագրող, ոչ մի պաշտոնյա։ Եթե դպրոցներից բերում են երեխաներին, երբեք ներքևները չեն իջնում։ բոլորը վերևում գալիս են պտտվում, գնում եմ»,–ասաց նա՝ հավելելով. «Ոչ ոք չի ուզենա իրենց երեխու գլուխը ուտողը գնա իր երեխու կողքը կանգնի՝ ինձանից սկսած։ Ոչ ոք բացարձակապես»։