Մայր Աթոռում կատարվել է հոգեհանգստյան կարգ հանուն Հայրենիքի նահատակված քաջորդիների համար


Մայր Աթոռում կատարվել է հոգեհանգստյան կարգ հանուն Հայրենիքի նահատակված քաջորդիների համար
Հունվար 27 13:58 2026

Հունվարի 27-ին՝ հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց հոգեհանգստյան կարգ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ 

Եկեղեցականաց դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված հանուն Հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հոգիների խաղաղության ու հանգստության համար։