Միշա Գրիգորյանն Արցախում մնացած վերջին հայն է։
Ազատության հետ զրույցում արցախցի հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը, որը Հայաստան տեղափոխվածների մեջ ծանոթ ունի և նրա հետ կարճ խոսել է, նշել է, որ Միշա Գրիգորյանը Ստեփանակերտից դեպի Հայաստան ուղևորվող վերջին տրանսպորտից ճանապարհի կեսից հետ է գնացել։ Նա հրաժարվել է 2023թ. չհեռացած վերջին հայերի հետ Հայաստան գալ, որովհետև վախեցել է, որ իրեն կսպանեն, քանի որ Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք է տվել ու ադրբեջանական հեռուստատեսությամբ դրական արտահայտվել Ադրբեջանի մասին:
«Ասել է՝ «չեմ գալիս, ինձ հայերը սպանելու են», և այլն [Միշա Գրիգորյանը], ինչ-որ բաներ էր խոսում: Վախենում էր, որ էստեղ իրեն սպանելու են, ոտերի տակ է ընկել թուրքերի, թուրքերը ասել են՝ «եթե մնաս, մենք ենք քեզ էստեղ սպանելու», ասել է՝ «լավ է դուք ինձ սպանեք»: Ասում է՝ լացուկոծը դրել է, դրան նորից գցել են ավտոն, տարել են», - Տիգրան Պետրոսյանի խոսքերն է փոխանցում Ազատությունը։










