«Շիկահողի» հարցը կքննարկվի Ադրբեջանի հետ սահմանազատումից հետո. նախարար


«Շիկահողի» հարցը կքննարկվի Ադրբեջանի հետ սահմանազատումից հետո. նախարար
Հունվար 26 23:44 2026

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանն ամփոփել է Շրջակա միջավայրի նախարարության՝ 2025-ի աշխատանքները:

Նա նշել է, որ Սյունիքի մարզի «Շիկահողի» հարցը կքննարկվի Ադրբեջանի հետ սահմանազատումից հետո:

Մաթևոսյանը հույս է հայտնել, որ խաղաղության պայմաններում հնարավորություն կստեղծվի հարևան երկրի հետ իրականացնել անտառպահպանման աշխատանքներ սահմանամերձ հատվածներում։

Նշենք, որ մամուլում պարբերաբար հրապարակումներ են լինում, որ Սյունիքի «Շիկահողի» արգելոցի տարածքում ադրբեջանական կողմը մասսայական ծառահատումներ է իրականացնում՝ իր դիրքերի, ամրաշինական աշխատանքների և ճանապարհների բացման համար: