Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատար է այրվել


Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատար է այրվել
Հունվար 26 17:45 2026

Այսօր՝ հունվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակի կամրջի վրա, ավտոմեքենա է այրվում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը, «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։