«Մեր ձևով» շարժման համաժողովրդական լայն աջակցությունը, հավանաբար, առողջական խնդիրներ է առաջացրել ոմանց մոտ և նրանք, գուցե, բուժման կարիք ունեն, գրել է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
«Նարեկ Կարապետյանի յուրաքանչյուր հարցազրույցից հետո փոքրիկ խմբակը ջղաձգումների մեջ է ընկնում։ Նշված վարույթը հարուցվել է դեռ ամիսներ առաջ` Թաքեր Կարլսոնի հետ հայտնի հարցազրույցից հետո։
Ուրախ ենք, որ փոքրիկ խմբակին վերջապես մտահոգել է ՀՀ քաղաքացու առողջությունը։
7 ամիս շարունակ Նարեկ Կարապետյանի «դոսյեն» խոշորացույցով անօգուտ քրքրելուց ու ոչինչ չգտնելուց հետո, իշխանությունը հիմա էլ փորձում է իր բախտը այս թեմայի մեջ»։










